Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Անընդունելի եմ համարում արցախյան հասարակությունը պառակտելու փորձերը․ ԱՀ ՄԻՊ

22 Հունիս, 2021 17:47
Անընդունելի եմ համարում արցախյան հասարակությունը պառակտելու փորձերը․ ԱՀ ՄԻՊ
Սիրելի հայրենակիցներ՝
 
Այսօր առավոտյան ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր հրապարակվել երեկոյան ժամը 18։00-ին հանրահավաք կազմակերպելու և նախագահի կողմից հանրությանը դիմելու վերաբերյալ։ Այս մասին գրառում էկատարել ԱՀ ՄԻՊ-ը։
 
Երեկ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում անցկացված հավաքը ավարտվել էր հաջորդ օրը՝ այսօր՝ ժամը 19:00-ին կրկին հավաք անցկացնելու պայմանավորվածությամբ:
 
Սոցիալական ցանցերում անընդհատ տեղեկություններ են շրջանառվում այսօր նույն վայրում ԱՀ նախագահի համակիրների ու ընդդիմախոսների հավաքի մասին, որը հաճախ է զուգորդվում հնարավոր բախումների վերաբերյալ հայտարարություններով, հանրության տարբեր ներկայացուցիչների կողմից միմյանց ուղղված մեղադրական հայտարարություններով ու մեկնաբանություններով:
 
Անընդունելի եմ համարում արցախյան հասարակությունը պառակտելու և հակադիր բևեռների բաժանելու բոլոր փորձերը, անկախ դրանց հեղինակներից:
 
Կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն, միմյանց հանդեպ հարգանք ու հանդուրժողականություն: Արցախի և արցախցու փրկությունն այլևս մեր միասնականության և համախմբվածության անբեկանելիության մեջ է, որից շեղվելու ցանկացած փորձ անընդունելի ու դատապարտելի է և հղի է անդառնալի հետևանքներով։
 
Հասարակական կարգի պահպանություն իրականացնող պետական մարմիններին հորդորում եմ գործել բացառապես օրինականության սահմաններում, ձեռնարկել հնարավոր միջոցները հավաքի բոլոր մասնակիցների իրավունքներն ու ազատությունները, կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար:
 
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները լինելու են հավաքների վայրում և հետևելու են դրանց ընթացքին:

Լրահոս

Դիտել ավելին