Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ է սկսել արտախորհրդարանական ուժերի հետ

22 Հունիս, 2021 15:40
Նիկոլ Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ է սկսել արտախորհրդարանական ուժերի հետ

1lurer.am-ը գրում է․ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրված հանրահավաքի ընթացքում տեղեկացրել է, որ այսօրվանից քաղաքական խորհրդակցություններ է սկսելու խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, որոնք երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն:

Ինչպես հայտնում է «Լուրերի» թղթակիցը, այսօր ՀՀ Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին