Կարևոր իրադարձություններ

Մատվիենկոն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի հետ

22 Հունիս, 2021 15:33
Մատվիենկոն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի հետ

Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կշարունակի Ռուսաստանի հետ համագործակցությունը բոլոր բնագավառներում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։

«Հուսով եմ, որ Հայաստանը և Հայաստանի նոր ղեկավարությունը նույնպես շահագրգռված կլինեն շարունակելու Ռուսաստանի Դաշնության տնտեսական, քաղաքական, արտաքին քաղաքական համագործակցությունը, այդ թվում ՝ միջխորհրդարանական փոխգործակցությունը», - ասել է Մատվիենկոն մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել Հայաստանում ընտրված խորհրդարանի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին