Կարևոր իրադարձություններ

Մենք չենք կարող ճոխությունների մասին մտածել .Բոստանջյան

07 Հոկտեմբեր, 2015 18:39
Մենք չենք կարող ճոխությունների մասին մտածել .Բոստանջյան

 

2016 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է, որ համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով 1 տրիլիոն 183 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 373,7 մլրդ դրամ, իսկ պակասուրդը կկազմի 190,7 մլրդ դրամ։ Նշենք, որ ընթացիկ 2015 թվականի համախմբված պետբյուջեն կազմում է 1 տրիլիոն 228,3 միլիարդ դրամ։ Այսինքն՝ ՀՀ Կառավարությունն արդեն իսկ ելնում է այն իրողությունից, որ պետբյուջեի մուտքերը եկող տարի էլ ավելի քիչ են լինելու։

Պետական բյուջեի նախագծի, տնտեսության, աշխատավարձերի բարձրացման մասին Shabat.am-ը զրուցել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ:

-Եկամուտերի մասում ավելի փոքր լինելը նշան է այն բանի, որ հանդես  է բերված իրատեսական մոտեցում, այսինքն՝ 2016թ. ամենայն հավանականությամբ պետությունը չի ունենալու այն հնարավորությունները, որն ավելի մեծ  եկամտային մաս ապահովի: Միգուցե իրատես լինելը բացասական չէ, այնուհանդերձ նշան է այն բանի, որ ընթացիկ տարում մենք կրում ենք դժվարություններ նախատեսված չափաքանակները կամ մակարդակները ապահովելու առումով: Այսինքն պետք է ասել, որ եկամտային առումով մենք չենք կարողանում ապահովել այն  ինչ-որ նախատեսված է 2015թվականին: Սա բացասական երևույթ է, որը պայմանավորված է տարբեր հանգամանքներով՝ մասնավորապես գործարարությամբ, գործարար դաշտի ավելի սահմանափակ լինելով, ներդրումների և  աշխատատեղերի պակասով: Այս բասական երևույթների շարանը կարելի է թվարկել գումարած  ֆինանսական ճգնաժամով պայմանավորված երևույթները, որոնք մինչև օրս շարունակվում են: Ըստ էության հանրապետությանը կանգնեցրել են դժվարությունների առջև, ինչի արդյունքում 2016 թ.-ի բյուջեն  նախատեսվում է փոքր-ինչ ավելի քիչ եկամուտներ , քան անհրաժեշտ է: Բայց ծախսերը 1,3 տրիլիոնից 1,4-ի պարագայում մենք 190 միլիարդի չափով դեֆիցիտ ենք ունենում, որն ավելացնում է մեր արտաքին պարտքը:

-Կարելի է ասե՞լ, որ 2016թ.-ն  ավելի դժվար տարի կլինի, քան 2015-ը:

-Տնտեսական համակարգերը բարդ համակարգեր են և դրանք ըստ էության  մեծ իներցիոնություն ունեն: Այսինքն,  հնարավոր չէ, եթե մենք կրում ենք դժվարություններ, դրանք շուտափույթորեն  մեզանից օտարվեն, բնականաբար նման իրավիճակը դեռ որոշակի ժամանակահատված  կշարունակվի: Միևնույն ժամանակ մենք ունենք բոլոր պոտենցիալ հնարավորությունները, որ արդյունավետ կառավարում իրականացնենք:

-Նշանակում է, որ աշխատավարձերի կամ թոշակների բարձրացմանը պե՞տք չէ սպասել:

-Բարձարցումն անիրատեսական դաշտից է, եթե մենք չունենք բավարար քանակի եկամուտներ, բնականաբար չենք կարող այդպիսի ճոխությունների մասին մտածել: Այլ է, եթե առանձին խմբերի կտրվածքով որոշակի թռուցիկ փոփոխություններ տեղի ունենան: Ընդհանուր եկամուտների բարձրացման ժամանակ ամենայն հավանականությամբ մենք կունենանք դժվարություններ: 

 

Լրահոս

Դիտել ավելին