Կարևոր իրադարձություններ

Արտակ Դավթյանը՝ Սամվել Բաբայանի ՊՆ նախարար նշանակվելու լուրերի մասին

22 Հունիս, 2021 14:07
Արտակ Դավթյանը՝ Սամվել Բաբայանի ՊՆ նախարար նշանակվելու լուրերի մասին

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մեկնաբանել է զանգվածային լրատվամիջոցներում՝ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու մասին լուրերը։

«Ես նման տեղեկություն չունեմ և դա դուրս է ԳՇ պետի իրավասություններից, այլ մեկնաբանություն չունեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դավթյանն ասաց լրագրողների հետ զրույցում։

Հարցին, թե առաջիկայում կշարունակի՞, արդյոք, պաշտոնավարել, Դավթյանը պատասխանեց, որ ինքը զինվորական է և ծառայում է մինչև համապատասխան որոշում կայացնելը։

«Նման ինֆորմացիայի ես չեմ տիրապետում»,- նշեց ԳՇ պետը։

 

Լրահոս

Դիտել ավելին