Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Երևանի «գաի պլաշչադկայում» փորձարարության ժամանակ փորձագետը վրաերթի է ենթարկել փաստաբանին. նա հոսպիտալացվել է

22 Հունիս, 2021 14:04
Երևանի «գաի պլաշչադկայում» փորձարարության ժամանակ փորձագետը վրաերթի է ենթարկել փաստաբանին. նա հոսպիտալացվել է

Այսօր՝ հունիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկնության պահպանվող հատուկ տարածքում փորձարարության ժամանակ հայտնի փորձագետ Ժորա Ծատուրյանը դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հայտնի փաստաբան Ռուբեն Բալոյանին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Հերացու անվան հիվանդանոց։

 

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետը, տեղակալը, քննիչներ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 28-ին  ձերբակալվել էր Երևանի բնակիչ Դավիթ Հայրապետյանը։

 Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, բախվել էին նրա  վարած դիվանագիտական համարանիշներով Mercedes S-Class մակնիշի և Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ՝ 39-ամյա Խաչատուր Բադալյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Խ. Բադալյանը ստացել էր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել էր։

Այս դեպքով ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Կայքի տեղեկություններով՝ ձերբակալված Դ. Հայրապետյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Դուդու» մականվամբ, տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

Լրահոս

Դիտել ավելին