Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    486

  • EUR

    563
    577

  • RUB

    6,43
    6,67

Կարևոր իրադարձություններ

 

Ովքեր կարող են դիմել ԱՀ՝ բնակարանների փոխհատուցման ծրագրերի համար

22 Հունիս, 2021 13:17
Ովքեր կարող են դիմել ԱՀ՝ բնակարանների փոխհատուցման ծրագրերի համար

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է պետության կողմից բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ ամենաշատ տրվող հարցերը.

Այն քաղաքացիները, որոնք օգտվում են վարձավճարների փոխհատուցման ծրագրից կարո՞ղ են օգտվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող հյուրընկալության ծրագրից:

Ոչ, նույն քաղաքացին չի կարող լինել երկու ծրագրի շահառու:

Կարո՞ղ է տանտիրոջ փոխարեն ընտանիքի որևէ այլ անդամ կնքել պայմանագիր:

Համաձայան ԱՀ կառավարության 2021թ. մարտի 4-ի N 193-Ն որոշման՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագիր կնքվում է տան սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) կամ նրա կողմից լիազորված անձի հետ:

Եթե կողմերը անհամաձայնություն ունեն, ըստ պայմանագրի ի՞նչ ժամանակահատվածում պետք է լքել տունը:

Վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու համար ոչ ուշ քան մեկ ամիս առաջ վարձատուն գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն, որի մասին տեղեկացվում է նաև շահառուին: 

Ո՞ր փաստաթղթի փոփոխության դեպքում պետք է ներկայանալ նախարարություն:

Անձնագրի, բանկային հաշվեհամարի, ինչպես նաև պայամանագրով վարձատուի կամ լիազորված անձի տվյալների փոփոխության դեպքում:

Ե՞րբ են տեղի ունենում փոխանցումները:

Փոխանցումները կատարվում են յուրաքանչյուր ամսվա 15-ից հետո։

Ի՞նչպես պետք է լուծարել պայմանագիրը:

Համաձայան ԱՀ կառավարության  2021թ. մարտի 4-ի N 193-Ն որոշման՝  վարձակալության և/կամ անհատույց օգտագործման պայմանագրերը կարող են լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ, հետևյալ դեպքերում՝

  1. շահառուի նախաձեռնությամբ՝ տվյալ դեպքում լուծվում է միայն անհատույց օգտագործման պայմանագիրը:
  2. վարձատուի նախաձեռնությամբ՝

ա) եթե շահառուն վարձակալած կացարանը օգտագործում է ոչ բարեխղճորեն կամ դրա նպատակային նշանակությանը ոչ համապատասխան,

բ) եթե անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելուց հետո վարձատուն հրաժարվում է վարձակալության հանձնված կացարանը տրամադրել այլ շահառուի:

  1. նախարարության նախաձեռնությամբ՝

ա) եթե մոնիթորինգի արդյունքում պարզվում է, որ կողմերը չեն պահպանել պայմանագրի կանոնները կանոնները, մասնավորապես, շահառուն փաստացի չի բնակվում տվյալ կացարանում,

բ) եթե անհատույց օգտագործման պայմանագիրը լուծվելու պահին չկա այլ շահառու:

Եթե գումարը քիչ է փոխանցվել, ի՞նչ պետք է անել:

Գումարի քիչ փոխանցման պատճառները տարբեր են, ուստի պետք է ներկայանալ կամ զանգահարել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսատնտեսական վարչության համապատասխան բաժին և տեղում ստանալ բոլոր հարցերի պարզաբանումները:

Հարցերի դեպքում 047979104

Լրահոս

Դիտել ավելին