ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է պետության կողմից բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ ամենաշատ տրվող հարցերը.
Այն քաղաքացիները, որոնք օգտվում են վարձավճարների փոխհատուցման ծրագրից կարո՞ղ են օգտվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող հյուրընկալության ծրագրից:
Ոչ, նույն քաղաքացին չի կարող լինել երկու ծրագրի շահառու:
Կարո՞ղ է տանտիրոջ փոխարեն ընտանիքի որևէ այլ անդամ կնքել պայմանագիր:
Համաձայան ԱՀ կառավարության 2021թ. մարտի 4-ի N 193-Ն որոշման՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագիր կնքվում է տան սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) կամ նրա կողմից լիազորված անձի հետ:
Եթե կողմերը անհամաձայնություն ունեն, ըստ պայմանագրի ի՞նչ ժամանակահատվածում պետք է լքել տունը:
Վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու համար ոչ ուշ քան մեկ ամիս առաջ վարձատուն գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն, որի մասին տեղեկացվում է նաև շահառուին:
Ո՞ր փաստաթղթի փոփոխության դեպքում պետք է ներկայանալ նախարարություն:
Անձնագրի, բանկային հաշվեհամարի, ինչպես նաև պայամանագրով վարձատուի կամ լիազորված անձի տվյալների փոփոխության դեպքում:
Ե՞րբ են տեղի ունենում փոխանցումները:
Փոխանցումները կատարվում են յուրաքանչյուր ամսվա 15-ից հետո։
Ի՞նչպես պետք է լուծարել պայմանագիրը:
Համաձայան ԱՀ կառավարության 2021թ. մարտի 4-ի N 193-Ն որոշման՝ վարձակալության և/կամ անհատույց օգտագործման պայմանագրերը կարող են լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ, հետևյալ դեպքերում՝
ա) եթե շահառուն վարձակալած կացարանը օգտագործում է ոչ բարեխղճորեն կամ դրա նպատակային նշանակությանը ոչ համապատասխան,
բ) եթե անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելուց հետո վարձատուն հրաժարվում է վարձակալության հանձնված կացարանը տրամադրել այլ շահառուի:
ա) եթե մոնիթորինգի արդյունքում պարզվում է, որ կողմերը չեն պահպանել պայմանագրի կանոնները կանոնները, մասնավորապես, շահառուն փաստացի չի բնակվում տվյալ կացարանում,
բ) եթե անհատույց օգտագործման պայմանագիրը լուծվելու պահին չկա այլ շահառու:
Եթե գումարը քիչ է փոխանցվել, ի՞նչ պետք է անել:
Գումարի քիչ փոխանցման պատճառները տարբեր են, ուստի պետք է ներկայանալ կամ զանգահարել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսատնտեսական վարչության համապատասխան բաժին և տեղում ստանալ բոլոր հարցերի պարզաբանումները:
Հարցերի դեպքում 047979104