Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով զգալիորեն նվազել է սպառողներին մատակարարվող ջրաքանակը. «Վեոլիա Ջուր»

22 Հունիս, 2021 12:41
Էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով զգալիորեն նվազել է սպառողներին մատակարարվող ջրաքանակը. «Վեոլիա Ջուր»
Վերջին օրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում, որով պայմանավորված զգալիորեն նվազել է սպառողներին մատակարարվող ջրաքանակը:
 
«Ստեղծված իրավիճակում, ջրամատակարարման ժամանակացույցի անխուսափելի խախտումները նվազագույնի հասցնելու համար «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ձեռնարկվում են քայլեր՝ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրաքանակի վերաբաշխման միջոցով սպասարկվող բոլոր բնակավայրերում ապահովել հնարավորինս կանոնավոր ջրամատակարարում։ 
 
Ջրամատակարարումը լիարժեք կվերադառնա հաստատված ժամանակացույցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կողմից տվյալ խնդիրը լուծելուց հետո:
 
Մինչ այդ հայցում ենք Ձեր ներողամտությունը ակամա պատճառվող կենցաղային անհարմարության և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի բաժնից։

Լրահոս

Դիտել ավելին