Կարևոր իրադարձություններ

2021 թվականի մայիսին աշխատանքի շուկան անկախ ՀՀ պատմության ռեկորդ է խփել․ Քերոբյան

22 Հունիս, 2021 11:10
Հեղինակ՝ Վահան Քերոբյան
2021 թվականի մայիսին աշխատանքի շուկան անկախ ՀՀ պատմության ռեկորդ է խփել․ Քերոբյան

2021 թվականի մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության ռեկորդ է խփել՝ 634,951 հարկման բազա ունեցող անձ։  Այս մասին գրառում է կատարել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

«Լավ նորությունը նաև այն է, որ աշխատատեղերի քանակն ավելացել է նույնիսկ 2019 թվականի սեզոնայնությամբ ճշգրտված։

Ես կոչով դիմում եմ բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում կա աշխատողների խիստ պակաս՝ հովիվ, ծրագրավորող, շինարար, մատուցող, դիզայներ, խառատ ու զոդող բանվոր։ Արտագաղթելու փոխարեն եկեք միասին շենացնենք մեր երկիրը։

Շուտով կկիսվենք ավելի մանրամասն տեղեկատվությամբ»,-գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին