Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ուխտավորներին Ամարաս և Գանձասար

22 Հունիս, 2021 10:08
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ուխտավորներին Ամարաս և Գանձասար

Ուխտավորները և Արցախի բնակիչները ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ամարաս և Գանձասար քրիստոնեական վանքեր: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ 

«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնը պատասխանատու է վանք ուխտավորների ուղեկցման և անվտանգության ապահովման համար: Այսօր Ստեփանակերտ քաղաքից ուղեկցել ենք ավելի քան 150 ուխտավորների», - ասել է խաղաղապահ զորախմբի սպա Ալեքսանդր Կորոլյովը։ 

Ուղեկցությունն իրականացվել է Ստեփանակերտ քաղաքից դեպի քրիստոնեական վանքեր և հակառակ ուղղությամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին