Ուխտավորները և Արցախի բնակիչները ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ամարաս և Գանձասար քրիստոնեական վանքեր: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնը պատասխանատու է վանք ուխտավորների ուղեկցման և անվտանգության ապահովման համար: Այսօր Ստեփանակերտ քաղաքից ուղեկցել ենք ավելի քան 150 ուխտավորների», - ասել է խաղաղապահ զորախմբի սպա Ալեքսանդր Կորոլյովը։
Ուղեկցությունն իրականացվել է Ստեփանակերտ քաղաքից դեպի քրիստոնեական վանքեր և հակառակ ուղղությամբ։