Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    494

  • EUR

    575
    589

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

Հակամարտություններն ակտիվանում են. «Հայաստանի Հանրապետություն»

22 Հունիս, 2021 09:55
Հակամարտություններն ակտիվանում են. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարգադրել է ստեղծել պետական հանձնաժողով, որը պետք է մշակի եւ իրականացնի դեօկուպացիայի եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ Վրաստանի պետական ռազմավարությունը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ այս որոշման խնդրո առարկան Աբխազիան եւ Հարավային Օսեթիան են։ Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներն ընկալելի են դարձրել տարածքային վեճերն այդ կերպ լուծելու հնարավորությունը։ Այս տրամադրությունները Թուրքիան փորձում է արդյունավետ կերպով կառավարելի դարձնել։ Այդ նպատակով հաջողությամբ զուգորդելով կիրառում է կոշտ եւ փափուկ ուժերի քաղաքականությունը։

Թե որքանով այդ բնույթի գործընթացները եւ ռազմական ճանապարհով հակամարտությունների լուծման տարբերակը վերահսկելի կլինեն եւ չեն վտանգի գոյություն ունեցող հավասարակշռությունը, հնարավոր չէ կանխատեսել. իրադարձությունները կարող են չափազանց անկանխատեսելի լինել անգամ խոշոր դերակատարների համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին