Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

ԱԺ անդրանիկ նիստը կվարի 70-ամյա Վիգեն Խաչատրյանը. «Իրավունք»

22 Հունիս, 2021 08:50
ԱԺ անդրանիկ նիստը կվարի 70-ամյա Վիգեն Խաչատրյանը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Ազգային ժողովի ութերորդ գումարման անդրանիկ նիստը մինչ ԱԺ նախագահ ընտրվելը` կվարի պատգամավորներից ամենատարեցը:

«Իրավունքի» տեղեկություններով՝ այս անգամ այդ պատվին կարժանանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 31-րդ համարը՝ 70-ամյա Վիգեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ կոմունիստական անցյալով Վիգեն Խաչատրյանը 1990 թ.-ին եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր, ապա 1995 թ.-ին ընտրվել ԱԺ պատգամավոր: 1994 թվականին հիմնել է Ռամկավար ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը եւ դարձել կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ: Իսկ 1998 թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին