Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    494

  • EUR

    575
    589

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

ՔՊ-ի ձայները պակասել են 197 000-ով. որտեղ է պարտվել կուսակցությունը. «Ժողովուրդ»

22 Հունիս, 2021 08:42
ՔՊ-ի ձայները պակասել են 197 000-ով. որտեղ է պարտվել կուսակցությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամենաշատ՝ 67.90 տոկոս ձայն ստացել է Տավուշի մարզում, ամենաքիչ՝ 42.31 տոկոս ձայն ՔՊ-ն ստացել է Երեւան քաղաքում։ Ավելին՝ Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է «Հայաստան» դաշինքին:

Արաբկիրում ՔՊ-ն ստացել է 15 178 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 17 185 ձայն, Կենտրոն վարչական շրջանում ՔՊ-ն ստացել է 16 057 ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 17 297 ձայն:

Երեւանի ընտրողների 42 տոկոսն է իր ձայնը տվել Նիկոլ Փաշինյանին, ընդ որում՝ ընտրատեղամասեր կան, որտեղ ՔՊ-ն պարտվել է բավական մեծ տարբերությամբ: Այդպիսի ընտրատեղամասեր կան ոչ միայն Կենտրոնում եւ Արաբկիրում. օրինակ՝ Ավանի 1/20 ընտրատեղամասում ՔՊ-ն ստացել է 317 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 513 ձայն, Նոր Նորքի 2/2 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը՝ 333 ձայն, ՔՊ-ն՝ 287 ձայն: Հավելենք, որ երեք տարում ՔՊ-ի ձայները պակասել են 197 000-ով»։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին