Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    487
    497

  • EUR

    578
    594

  • RUB

    6,66
    6,9

Կարևոր իրադարձություններ

 

Եթե Փաշինյանի թիմի պատգամավորներից մեկը հեռանա, իշխող խմբակցությունը կկորցնի կայուն մեծամասնությունը. «Հրապարակ»

22 Հունիս, 2021 08:09
Եթե Փաշինյանի թիմի պատգամավորներից մեկը հեռանա, իշխող խմբակցությունը կկորցնի կայուն մեծամասնությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին, որպեսզի նրանցից որևէ մեկի մտքով չանցնի լքել թիմը։ Եթե մեկը հեռանա, իշխող խմբակցությունը կկորցնի կայուն մեծամասնությունը և ստիպված պետք է լինի համագործակցել 2 ընդդիմադիր ուժերի հետ, որ օրենքներ անցկացնի։ Իսկ ընդդիմությունն այս անգամ շատ արմատական է տրամադրված և տարբերվելու է ԲՀԿ-ից ու ԼՀԿ-ից՝ նրանց հետ լեզու գտնելը հեշտ չի լինելու։

Ինչպես հայտնի է, սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների թվի 2/3-ով, ապագա խորհրդարանում 107 պատգամավոր կլինի, 2/3-ը կկազմի 71 մանդատ, հենց այդքան էլ ՔՊ-ն պատգամավոր կունենա ԱԺ-ում։ Ի դեպ, սահմանադրական փոփոխությունների համար ևս 2/3 է պահանջվում։ Այսինքն, բացի Սահմանադրության մեջ փոփոխություններից, կարող են իրենց ուժերով ցանկացած օրենք ընդունել, եթե, իհարկե, կարողանան խմբակցության միասնականությունը պահպանել։

Նշենք նաև, որ եթե ընդդիմադիրները չհրաժարվեն մանդատներից, ապա ԱԺ 2 փոխնախագահներից մեկի պաշտոնը բաժին կհասնի «Հայաստան» դաշինքին, 11 մշտական հանձնաժողովներից էլ 3-4-րդը կհասնի ընդդիմությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին