Կարևոր իրադարձություններ

ՀՀ ժողովուրդը նրանց ծնկի բերեց, քթերից, վզերից բռնած ծնկի բերեց. Ալեն Սիմոնյան

22 Հունիս, 2021 00:00
ՀՀ ժողովուրդը նրանց ծնկի բերեց, քթերից, վզերից բռնած ծնկի բերեց. Ալեն Սիմոնյան

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ երեկվա ընտրությունների իրենց հաղթանակներին․

«Երեկվա ընտրություններում բոլոր տեղերում մենք հաղթել ենք։ Մեղրի՝ 53.6 տոկոս, Ագարակ՝ 51.1 տոկոս, Գորիս 51.8 տոկոս, Շուռնուխ 44.9 տոկոսով հաղթանակ, Սյունիքի մարզ 53.3 տոկոս, Գյումրի՝ 61.5 տոկոս, Վանաձոր 57.5: Հաղթանակ նաև Երևանում՝ 40.6 տոկոս: Իրենք պարտվել են նույնիսկ իրենց գյուղերում, որովհետև ՀՀ-ում այլևս ընտրություններ չեն կեղծվելու, դա այլևս փաստ է»,- ասաց Սիմոնյանը 

Նրա խոսքով, ոմանք իրենց թույլ են տվել ինչ-որ արտահայտություններ․ «Այս ընթացքում ոմանք իրենց թույլ տվեցին թե մեր և հայ ժողովրդի հանդեպ ինչ-որ արտահայտություններ անել, գնահատականներ և անուններ կպցնել: Այդ իսկ պատճառով ՀՀ ժողովուրդը նրանց ծնկի բերեց, քթերից, վզերից բռնած ծնկի բերեց: Հայաստանի ժողովուրդը կանգնած է իր իշխանության մեջքին և իշխանությունը կանգնած է իր ժողովրդի մեջքին»,-հավելեց Սիմոնյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին