Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն ակնկալում է ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները՝ ԱԺ ընտրությունների արդյունքներով. Զախարովա

21 Հունիս, 2021 23:50
Ռուսաստանն ակնկալում է ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները՝ ԱԺ ընտրությունների արդյունքներով. Զախարովա

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կնպաստեն երկրի զարգացմանը, Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև Անդրկովկասում կայունությանն ու անվտանգությանը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ երկուշաբթի արված մեկնաբանության մեջ:

«Հույս ունենք, որ ընտրական գործընթացի արդյունքները օրենսդրական ձեւակերպումից հետո կնպաստեն Հայաստանի առաջընթացին, ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաև ամբողջ Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը, առաջին հերթին՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարման առումով»,– ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին