Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    496

  • EUR

    577,5
    591,5

  • RUB

    6,64
    6,88

Կարևոր իրադարձություններ

 

Երևանում կրակոցներ են հնչել․ դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված պարկուճներ

21 Հունիս, 2021 23:11
Երևանում կրակոցներ են հնչել․ դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված պարկուճներ

Այսօր՝ հունիսի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի (ժողովրդին հայտնի Ձերժինսկու դպրոցի հարևանությամբ) կրակոցներ են հնչել:

 

Աղբյուրի փոխանցմամբ՝  ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 7 կրակված պարկուճ:  Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Փաստի առթիվ Ս. Նազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերաստիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակողի ինքնությունը, նրան և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Դիտել ավելին