Կարևոր իրադարձություններ

Հայաստանում այլևս փակված է արատավոր երևույթների, ժողովրդին ստրկացնելու, կաշառելու, վախեցնելու մեթոդով վերարտադրվելու պրոցեսը. Պապիկյան

21 Հունիս, 2021 22:27
Հայաստանում այլևս փակված է արատավոր երևույթների, ժողովրդին ստրկացնելու, կաշառելու, վախեցնելու մեթոդով վերարտադրվելու պրոցեսը. Պապիկյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը համարում է, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններով ժողովրդի հետ միասին վերահաստատվել են 2018 թվականի հեղափոխությամբ բերված արժեքները: Նա նման տեսակետ հայտնեց Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին:

«Հայաստանում այլևս փակված է արատավոր երևույթների, ժողովրդին ստրկացնելու, կաշառելու, վախեցնելու մեթոդով վերարտադրվելու պրոցեսը: Երեկ մենք միասին վերահաստատեցինք 2018 թվականի հեղափոխությամբ բերված արժեքները: Երեկ մենք ցույց տվեցինք, որ չնայած մեր ունեցած խնդիրներին, մեր վերքերին՝ մենք ամուր ենք կանգնած մեր ոտքերի վրա և պատրաստ ենք շտկել մեր ողնաշարը: Ու սա ի լուր բոլորի է՝ ի լուր աշխարհի, բոլոր կասկածողների, բոլոր նրանց, որոնք այլ հույսեր էին փայփայում: Դուք երեկ բոլորի ծրագրերն ուղարկեցինք դեպի անցյալ, դեպի գրողի ծոցը»,-ասաց Պապիկյանը:

Նա շեշտեց, որ ժողովրդի հետ միասին արձանագրել են, որ ապագա կա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին