Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը կոչ-առաջարկով դիմեց քաղաքական բոլոր ուժերին

21 Հունիս, 2021 21:44
Նիկոլ Փաշինյանը կոչ-առաջարկով դիմեց քաղաքական բոլոր ուժերին

Այսօր հրավիրած հանրահավաքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջարկներով հանդես եկավ։ 

«Ես հույս ունեմ, որ մենք փաստացի այսօր կարձանագրենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսած ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է։ Եվ մենք վաղվանից վերադառնում ենք լիարժեք աշխատանքի։ Բայց պիտի արձանագրենք, որ պայմանները և միջավայրը այսօր էականորեն փոխված են, ՀՀ քաղաքացին մեր կառավարությանը տվել է մանդատ՝ երկրում հաստատելու օրենքի ու իրավունքի դիկտատուրա, երկրում տեղի է ունեցել պողպատե հեղափոխություն։ Ընդ որում, ուզում եմ արձանագրել, որ հեղափոխությունից հետո արդեն երկրորդ անգամ մենք Հայաստանում իրականացրել ենք այնպիսի խորհրդարանական ընտրություններ, որ տեղական ու միջազգային դիտորդների համաձայն՝ համապատասխանել են ժողովրդավարության չափանիշներին և եղել են լիովին օրինական»,- ասաց նա։

Նա ընդգծեց, որ առաջին հերթին քաղաքական համախոհներին և կողմնակիցներին կոչ է անում, որ վերջ դնեն հայհոյախոսությանը, որովհետև Հայաստանի և Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում, և պետք է այդ էջը սկսենք ազգային և հանրային ներուժի համախմբմամբ, նոր արժեքների, իրապես ժողովրդավարական արժեքների, պետական և ազգային արժեքների վերահաստատմամբ։

«Ես ասում եմ, որ այո՝ ինքս էլ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, գուցե ստիպված, գուցե՝ կամա թե ակամա, չեմ խուսափել այդ տրամաբանությունից, բայց ես առաջինն ինքս եմ ստանձնում այդ պարտավորությունը և կոչ եմ անում մեր բոլոր կողմնակիցներին՝ վերջ դնել հայհոյախոսությանը, անհարկի ագրեսիվությանը, անհարկի թշնամանքին, որովհետև մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք և պետք է մեր պետականության նոր ու հրաշալի էջը բացենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին