Կարևոր իրադարձություններ

Բաքվում մեկնարկել է շիրակցի ևս 13 հայ ռազմագերիների դատավարությունը

21 Հունիս, 2021 15:44
Բաքվում մեկնարկել է շիրակցի ևս 13 հայ ռազմագերիների դատավարությունը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր՝ հունիսի 21-ին, մեկնարկել է շիրակցի ևս 13 ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի դատավարությունը։ Բաքուն հայ ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր է հարուցել՝ ահաբեկչություն, դիվերսիա և այլ հանցագործություններ կատարելու մեղադրանքով։

Ադրբեջանական լրատվամիջոցերը հայտնել են, որ նիստը վարում է դատավոր Ֆայիգ Գանիևը։

Հայ ռազմագերիներն են՝ Եղիշե Աստանյանը, Կարեն Արամյանը, Տիգրան Ավագյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովսեփ Մանուկյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռոբերտ Գևորգյանը, Վաղարշակ Ավետիսյանը, Վոլոդյա Հակոբյանը, Անդրանիկ Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Էդուարդ Կիրակոսյանը։

 



 

 

Լրահոս

Դիտել ավելին