Կարևոր իրադարձություններ

Սկանդալային բացահայտում Թուրքիայում. ներքին գործերի նախկին նախարարը ծագումով հայ է

21 Հունիս, 2021 14:26
Սկանդալային բացահայտում Թուրքիայում. ներքին գործերի նախկին նախարարը ծագումով հայ է
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախկին պատգամավոր Ֆևզի Իշբաշարանը սկանդալային բացահայտում է արել  նախկին նախարար Օղուզհան Ասիլթյուրքի ծագման մասին: Վերջինս ժամանակին պատշոնավարել է ներքին գործերի, ապա նաև արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարարությունում։

Իշբաշարանը հայտնել է, որ այդ նախկին նախարարի՝ Օղուզհան Ասիլթյուրքի իրական անուն-ազգանունը Դուրմուշ Դուրդույան է, ուղղակի նա 34 տարեկանում դիմել է դատարան և փոխել իր անուն-ազգանունը, փոխանցում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ 52 տարի առաջ կատարած անվանափոխությամբ Օղուզհան Ասիլթյուրքի քաղաքական կարիերան սկսել է վերելք ապրել: 

«Շատ լավ, կրոնափոխ լինելով կարող ես մուսուլման դառնալ, անուն-ազգանունդ էլ կարող ես փոխել, սակայն ազգը, որին դու պատկանում ես, չի փոխվում, ամաչելու ոչինչ չկա»,-գրել է Իշբաշարանը: Նաև նշել է, որ Թուրքիայում քրիստոնյա թուրքեր կան, բայց նրանք իրենց անունները չեն փոխել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Լրահոս

Դիտել ավելին