Կարևոր իրադարձություններ

Կրեմլը տեսնում է Նիկոլ Փաշինյանի և իր կուսակցության վստահ հաղթանակը. Պեսկով

21 Հունիս, 2021 14:03
Կրեմլը տեսնում է Նիկոլ Փաշինյանի և իր կուսակցության վստահ հաղթանակը. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, խոսելով ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, նշել է, որ Կրեմլը հետևում է ՀՀ ընտրությունների հետ կապված իրավիճակին և ցանկանում է, որ ժողովրդի որոշումը երկիրը տանի կայուն զարգացման ճանապարհով։

«Կրեմլը տեսնում է Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը ընտրություններում և շնորհավորում է հայ ժողովրդին՝ իր ընտրության կապակցությամբ»,- ասել է Պեսկովը:

 

Լրահոս

Դիտել ավելին