Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ կլինի, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները մանդատ չվերցնեն․ Մուկուչյանը պարզաբանում է

21 Հունիս, 2021 11:51
Ի՞նչ կլինի, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները մանդատ չվերցնեն․ Մուկուչյանը պարզաբանում է

Եթե «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը հրաժարվեն մանդատներից, ի՞նչ է լինելու: Պարզաբանեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Մանդատներից հրաժարման ինստիտուտը քաղաքական բնույթ կրող ինստիտուտ է։ ԿԸՀ-ն, հիմք ընդունելով նախնական տվյալները, դրանց հիմքով իրականացնելու է մանդատների բաշխում»,- ասաց Մուկուչյանը։

Լրագրողներցից մեկի ճշտող հարցին, թե ընթացակարգն ինչպիսի՞ն է, եթե հրաժարվեն մանդատներից, նոր ընտրություններ կլինե՞ն, Մուկուչյանը պատասխանեց, որ այս փուլում մանդատների հրաժարման ինստիտուտ ամրագրված չէ։

«Իհարկե կարող է լինել տարբերակ, որ թեկնածուները, որոնց տրամադրվում են մանդատներ, հրաժարվում են։ Այդ դեպքում բոլոր այն կուսակցությունները, որոնք մասնակցել են մանդատների բաշխմանը, միայն նրանք են ստանում մանդատները»,- հավելեց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին