Կարևոր իրադարձություններ

Քանի պատվաստում է կատարվել մինչ այժմ

21 Հունիս, 2021 10:14
Քանի պատվաստում է կատարվել մինչ այժմ

Պատվաստումային գործընթացը շարունակվում է: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից:

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 20-ի դրությամբ` կատարվել է 64293 պատվաստում։
Հիշեցում.

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները

Պատվաստումներն անվճար են

«ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին