Կարևոր իրադարձություններ

ՔՊ՝ 54,02%, «Հայաստան»՝ 20,09%, «Պատիվ ունեմ»՝ 5.21%, ԲՀԿ՝ 3.96%. ԿԸՀ-ն ամփոփել է 2000 ընտրատեղամասերի նախնական տվյալները

21 Հունիս, 2021 07:54
ՔՊ՝ 54,02%, «Հայաստան»՝ 20,09%, «Պատիվ ունեմ»՝ 5.21%, ԲՀԿ՝ 3.96%. ԿԸՀ-ն ամփոփել է 2000 ընտրատեղամասերի նախնական տվյալները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 2000 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:

54.02 տոկոսով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների ձայների 20,99 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.21 %-ը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 3.96%-ը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3.04%-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ ողջ տարածքի 38 ընտրատարածքներում բացվել է 2008 ընտրատեղամաս. դրանցից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում:

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական 25 ուժ՝ 4 դաշինք, 21 կուսակցություն: Քաղաքական կուսակցությունների համար անցողիկ շեմ է սահմանված 5 տոկոսը, դաշինքների համար՝ 7տոկոսը:

ՀՀ –ում ընտրելու իրավունք ունի 2 մլն 593 հազ 572 մարդ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին