Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 790 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:
195 879 ձայնով կամ 58.34 տոկոսով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների 62 430(18,6 %) ձայները, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 17 932 (5.34 %): «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների 16 142 ձայն (4.81 %-ը), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8 748 (2.61), իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 3 721 (1.11 %-ը):