Կարևոր իրադարձություններ

ՔՈ-ն՝ Սուրեն Սահակյանի կողմից աթոռով կուսակցություններից մեկի ներկայացուցչին հարվածելու լուրերի մասին

21 Հունիս, 2021 00:13
ՔՈ-ն՝ Սուրեն Սահակյանի կողմից աթոռով կուսակցություններից մեկի ներկայացուցչին հարվածելու լուրերի մասին

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հայտարարությւոն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Համացանցում շրջանառվում է վիդեո, ըստ որի ՔՈ ՍԴԿ ԳՄ անդամ Սուրեն Սահակյանը աթոռով հարվածել է կուսակցություններից մեկի ներկայացուցչի: Հերքում ենք նման տեղեկատվությունը:

Հոլովակում հստակ տեսանելի է, որ աթոռը նետում է մուգ վերնազգեստով տղամարդը, իսկ Սուրեն Սահակյանը սպիտակ վերնաշապիկով է։

Դատապարտում ենք նման ապատեղեկատվության տարածումը:

Ցավում ենք միջադեպի առնչությամբ, որը հրահրվել է՝ խոչընդոտելով մեր իրավունքների իրացումը և առավել ևս ցավում ենք, որ այն պատճառ է դարձել որևէ կերպ դրանում մեղավորություն չունեցող մեր գործընկերոջ վնասվածք ստանալուն։

 

Լրահոս

Դիտել ավելին