Կարևոր իրադարձություններ

6/18 տեղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել. Սուրեն Սահակյանը տեղափոխվում է ոստիկանության բաժին (տեսանյութ)

20 Հունիս, 2021 22:57
6/18 տեղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել. Սուրեն Սահակյանը տեղափոխվում է ոստիկանության բաժին (տեսանյութ)

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանը

 

տեղափոխվում է ոստիկանության բաժին։ 6/18 տեղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Սահակյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից։

ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբից հայտնում են.

«Քիչ առաջ Երևանի քաղաքի 6/18 տեղամասում խոչընդոտել են ՔՈ ՍԴԿ Գործադիր Մարմնի անդամ, նախընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի մուտքը տեղամաս:

Խոչընդոտման մասին տեղեկացրել ենք ԿԸՀ: Նրանք պատասխանել են, որ խոչընդոտելու իրավունք չունեն և տեղեկացրել են տեղամասային հանձնաժողովին՝ թույլ տալ մուտք գործել: Սակայն տեղամասային հանձնաժողովը հրաժարվել է: Առաջացած վիճաբանության արդյունքում

Սուրեն Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
Դատապարտում ենք նման գործելաոճը, որը հստակ ստվեր է գցելու և կասկածի տակ է դնելու ընտրական գործընթացի թափանցիկությունն ու ստացված արդյունքների հավաստիությունը:

Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին