Կարևոր իրադարձություններ

Հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից. ՀԷՑ-ը պարզաբանում է տարածել

20 Հունիս, 2021 22:49
Հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից. ՀԷՑ-ը պարզաբանում է տարածել

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել Հայաստանի տարբեր բնակավայրերում արձանագրված հոսանքազրկումների վերաբերյալ: 

«Այսօրվա հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից (համակարգը աշխատում է կղզիացման ռեժիմով), որի հետեւանքով ժամը 21:49 հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրեր։ Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:54»,- նշվում է պարզաբանման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին