Այսօր սոցցանցում տեղեկություն էր տարածվել ու տեսանյութ հրապարակվել, որ անհայտ անձը
«Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ էր լցնում Երևանի փողոցներից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում։
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․1 հոդվածի, այն է՝ քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելու հատկանիշներով արարք կատարելու կապակցությամբ նյութերն ուղարկվելու են ԿԸՀ։