Կարևոր իրադարձություններ

Քվեարկելը պարտք և պարտականություն է հայրենքի համար զոհված մեր եղբայրների հոգիների, սահմանը բռունցքներով պահող մեր քաջ բանակի զինվորների առաջ. Արամ Սարգսյան

20 Հունիս, 2021 19:32
Հեղինակ՝ Արամ Սարգսյան
Քվեարկելը պարտք և պարտականություն է հայրենքի համար զոհված մեր եղբայրների հոգիների, սահմանը բռունցքներով պահող մեր քաջ բանակի զինվորների առաջ. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քվեարկելը պարտք և պարտականություն է հայրենքի համար զոհված մեր եղբայրների հոգիների, սահմանը բռունցքներով պահող մեր քաջ բանակի զինվորների առաջ…

Ժողովուրդ ջան, դեռ մեկ ժամ ժամանակ ունեք և դուք կարող եք ընտրել ձեր նախընտրելի թիմին»։

Մեկ այլ գրառմամբ նա նշել է, որ արդեն մասնակցել է քվեարկությանը։

«Ես և իմ թիմը արեցինք մեզանից կախված հնարավորը այս ընտրարշավին: Մենք որևէ մեկին չթիրախավորեցինք, չվիրավորեցինք, ներկայացրեցինք մեր ծրագրերը ու մոտեցումները և մեր ծառայություն ենք առաջարկում մեր երկրին։ Մնացյալի որոշողը մեր ժողովրդն է…

Թող Տերը մեր երկրի հետ կապված ամեն ինչ Իր կամքով և ցանկությամբ անի։

Թող Աստված Օրհնի Հայաստանը…»։

 

Լրահոս

Դիտել ավելին