Կարևոր իրադարձություններ

Երևանի Այգեձոր փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

20 Հունիս, 2021 19:22
Երևանի Այգեձոր փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Հունիսի 20-ին, ժամը 12։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է

 

ստացվել, որ Երևանի Այգեձոր փողոցի փողոցի թիվ 74 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից հրդեհ է նկատվում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։03-ին, մարվել՝ 13։14-ին։

Այրվել են հյուրասենյակը (30 քմ)՝ գույքով և մասամբ ջերմահարվել՝ մեկ այլ բնակարանի պատուհանները։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը Ա․ Հ․-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն․ վերջինս տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

 

Լրահոս

Դիտել ավելին