Կարևոր իրադարձություններ

Թալինի ոստիկաններն ընտրակաշառք ստանալու դեպք են բացահայտել

20 Հունիս, 2021 19:13
Թալինի ոստիկաններն ընտրակաշառք ստանալու դեպք են բացահայտել

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ

 

43-ամյա մի տղամարդ, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Թալին քաղաքի բնակիչ մի կնոջ խոստացել է գումար տալ՝ ԱԺ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար։ Հունիսի 20-ին, ժամը 12․40-ին, Թալին քաղաքի Երևանյան փողոցից կինը, ամուսինն ու դուստրը, ընտրակաշառք ստանալու կասկածանքով, բերման են ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Կնոջ խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր անվանական արժեքներով թղթադրամներ, որոնք, ըստ նրա՝ իր, ամուսնու և դստեր քվեների համար են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին