Կարևոր իրադարձություններ

Գորիսի քաղաքապետի վարորդը տեղամասում հայհոյանքներով ուղղորդել է ընտրողներին. Դանիել Իոաննիսյան

20 Հունիս, 2021 18:56
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Գորիսի քաղաքապետի վարորդը տեղամասում հայհոյանքներով ուղղորդել է ընտրողներին. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

««Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել հետևյալ դեպքերով`

34/08 տեղամասում Գորիսի քաղաքապետի վարորդը տեղամասում հայհոյանքներով ու խուլիգանությանը բնորոշ այլ արարքներով ուղղորդել է ընտրողներին։

9/31 տեղամասում ողջ օրվա ընթացքումացքում խաթարվել է քվեարկության գաղտնիությունը։ «Հայաստան» և «Պատիվ Ունեմ» դաշինքների վստահված անձինք այնպես են կագնում, որ կարողանան տեսնեն ընտրողի քվեարկությունը։

10/32 տեղամասի մոտ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ընտրակաշառք էին բաժանում։ Այդ անձանց իրավապահները այս պահին բերման են ենթարկում։

9/21 տեղամասում հանձնաժողովի նախագահն անգործություն է կատարել, ինչի արդյունքում խաթարվել է պրոցեսի օրինականությունը։

8/36, 10/03, 23/54 և 34/08 տեղամասերում ընտրողներին պարբերաբար չեն տվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեաթերթիկը։

Գյումրիում երկու ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների կեղծման նախապատրաստման մասին (տեղամասերի համարները տվել ենք իրավապահներին)»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին