Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր կրակել են «Բաբաջանյան-Շիրինյան» ժողովրդավարների դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանի մեքենայի վրա: Հրատապ ասուլիսի ժամանակ Արման Բաբաջանյանը պատմեց տեղի ունեցած միջադեպի մանրամասները:
Բաբաջանյանը նշեց, որ անմիջապես կապվել է ոստիկանապետի հետ:
«Կա ձայնագրություն: Հարևանի տեսախցիկով հնարավոր է եղել հանցագործի ընդհանուր պատկերը դուրս բերել: Ես տեսա տեսագրությունը, նա դիմակավորված էր, սպիտակ հագուստով, ձեռքին՝ սև ատրճանակ: Կրակոցի պահի դետալները չկան, բայց հայտնաբերվել է պարկուճը դիմապակու վրա»,- հավելեց Բաբաջանյանը: