Կարևոր իրադարձություններ

Հարևանի տեսախցիկով հնարավոր է եղել հանցագործի ընդհանուր պատկերը դուրս բերել. Բաբաջանյանը՝ այսօրվա միջադեպի մասին

20 Հունիս, 2021 14:55
Հարևանի տեսախցիկով հնարավոր է եղել հանցագործի ընդհանուր պատկերը դուրս բերել. Բաբաջանյանը՝ այսօրվա միջադեպի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր կրակել են «Բաբաջանյան-Շիրինյան» ժողովրդավարների դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանի մեքենայի վրա: Հրատապ ասուլիսի ժամանակ Արման Բաբաջանյանը պատմեց տեղի ունեցած միջադեպի մանրամասները: 

Բաբաջանյանը նշեց, որ անմիջապես կապվել է ոստիկանապետի հետ: 

«Կա ձայնագրություն: Հարևանի տեսախցիկով հնարավոր է եղել հանցագործի ընդհանուր պատկերը դուրս բերել: Ես տեսա տեսագրությունը, նա դիմակավորված էր, սպիտակ հագուստով, ձեռքին՝ սև ատրճանակ: Կրակոցի պահի դետալները չկան, բայց հայտնաբերվել է պարկուճը դիմապակու վրա»,- հավելեց Բաբաջանյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին