Կարևոր իրադարձություններ

Բերման է ենթարկվել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու. Դավիթ Սանասարյան

20 Հունիս, 2021 14:48
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
Բերման է ենթարկվել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու. Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 3-րդ համար Նարինե Մարտիրոսյանին քվեարկությունից հետո 6/31 ընտրատեղամասից դուրս գալուց բերման են ենթարկել»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

Նա նաեւ նշել է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները մոտենալով Մարտիրոսյանին՝ հարցրել են, թե արդյոք Նարինե Մարտիրոսյանն է, դրական պատասխան ստանալուց հետո բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին:

«Քիչ առաջ կապ հաստատեցի տիկին Մարտիրոսյանի հետ, նշեց, որ ներողություն են խնդրել կատարվածի համար: Դատապարտում ենք իրավապահ մարմինների նման ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը:

Հ.Գ. Հանցագործներին թողել քաղաքակիրթ քաղաքացիներին ու թեկնածուներին եք բերման ենթարկում»,-գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին