«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը քվեարկեց 4/35 ընտրատեղամասում:
«Ես քվեարկել եմ հանուն բարեկեցիկ և ապահով Հայաստանի, հանուն մեր մեծ հայրենիքի, հանուն Արցախի և Հայաստանի ապագայի: Ես ասել եմ, որ այսօր ուղղակի ընտրություններ չեն, այսօր ընտրություն է հանուն Հայաստանի լինել-չլինելու»,- հայտնեց Վանեցյանը: