Կարևոր իրադարձություններ

Բնակարանում ինքնահրկիզված տղամարդը Այրվածքաբանության կենտրոնում մահացել է

19 Հունիս, 2021 22:04
Բնակարանում ինքնահրկիզված տղամարդը Այրվածքաբանության կենտրոնում մահացել է

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և

 

Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին է փոխանցվել ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը՝ հունիսի 15-ին ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ կատարելու փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Այդ օրը, ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայությունից ստացված գրության համաձայն, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները այցելել են Սարյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվել է վտարման գործողություն:

Այդ ընթացքում, Երևանի բնակիչ, 62-ամյա Հակոբ Ս.-ն, իր վրա տարայով հրավառ հեղուկ է կցրել և ինքն իրեն հրկիզել, դրանից հետո այս ու այն կողմ է վազել և փաթաթվել նշված վայրում գտնվող՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, 33-ամյա Կարեն Հ.-ին և Հարկադիր կատարման ծառայության աշխատակից, Երևանի բնակիչ, 38-ամյա Մանուկ Շ.-ին:

Ոստիկանության ծառայողներն ու ԴԱՀԿ աշխատակիցները կանխել են Հակոբ Ս.-ի գործողությունները, սակայն Կարեն Հ.-ն ու Մանուկ Շ.-ն,  մարմնի տարբեր մասերում ստացել են այրվածքներ և տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն:

Հակոբ Ս.-ն էլ տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նա ունեցել է «ջերմային այրվածք՝ բոցով, 3-րդ աստիճանի, մարմնի մակերեսի ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ:

Աղբյուրի տեղեկություններով, հունիսի 16-ին, Այրվածքաբանության ազգային կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հակոբ Ս.-ն «այրվածքային շոկ, սիրտանոթային անբավարարություն» ախտորոշմամբ մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին