Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անտառապուրակ հիմնելու նպատակով աշխատանքային խումբ է ձևավորվել

19 Հունիս, 2021 21:35
Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անտառապուրակ հիմնելու նպատակով աշխատանքային խումբ է ձևավորվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունիսի 4-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն

 

Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անտառապուրակ հիմնելու նպատակով աշխատանքային խումբ է ձևավորվել։

Կարգադրության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Հիմք ընդունելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի.

1. Երևան համայնքում Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անտառապուրակ հիմնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին՝
ա) ներկայացնել Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անտառապուրակ հիմնելու առաջարկ,
բ) համակարգել Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անտառապուրակի հիմնման աշխատանքները:

3. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանին»:

 

Լրահոս

Դիտել ավելին