Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը պատրաստվում է վերադառնալ Մոսկվա

19 Հունիս, 2021 20:17
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը պատրաստվում է վերադառնալ Մոսկվա

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը պատրաստվում է մոտ ժամանակում վերադառնալ Մոսկվա:

 

Այս մասին նշվում է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ՝ գրում է РИА Новости գործակալությունը:

«ՌԴ-ԱՄՆ կարևոր հանդիպումից հետո ես անհամբեր սպասում եմ շուտով Մոսկվա վերադառնալու հնարավորությանը՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանության ուժեղ թիմը ղեկավարելու համար: Մենք կատարում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ռազմավարական կայունության, մարդու իրավունքների պաշտպանության, Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունների թեմաներով քաղաքական հրահանգները»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին