Կարևոր իրադարձություններ

Արգելվում է զենքով ընտրատեղամաս մուտք գործելը․ դատախազությունն իրազեկում է

19 Հունիս, 2021 16:11
Արգելվում է զենքով ընտրատեղամաս մուտք գործելը․ դատախազությունն իրազեկում է

ՀՀ գլխավոր դատախազությունն իրազեկում է

 

ՀՀ դատախազությունը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից, ինչպես նաև ընտրություններում ներգրավված մյուս սուբյեկտներից քվեարկության օրը ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ: Այս կապակցությամբ Դատախազությունը հարկ է համարում հիշեցնել հետևյալը: 

 

Յուրաքանչյուր ընտրող քվեարկությանը մասնակցում է միայն մեկ անգամ: 

 

Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելն արգելվում է: Դրանց կատարումը ծանր հանցագործություն է և պատժվում է ընդհուպ հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կատարվելու դեպքում նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում 4-ից 6 տարի ժամկետով:

 

Ոչ ոք իրավունք չունի ընտրողին՝

 

  • հարկադրելու, համոզելու հայտնել քվեարկության արդյունքը,
  • որևէ եղանակով ստուգելու նրա լրացրած քվեաթերթիկը,
  • առանց ընտրական հանձնաժողովի թույլտվության ընտրողի հետ մտնել քվեարկության խցիկ, 
  • որևէ այլ կերպ խախտել քվեարկության գաղտնիությունը,
  • հարկադրել ընտրողին քվեախցիկից հանել և իրեն ցույց տալ կամ տրամադրել քվեաթերթիկ՝ վերջինիս կատարած քվեարկության
  • արդյունքներն իմանալու, այդ թվում նաև՝ ընտրողի կողմից որևէ ուժի օգտին քվեարկած չլինելու մեջ համոզվելու համար:  

Նման արարքները հանցագործություններ են, որոնք պատժվում են ընդհուպ 5 տարի ժամկետով ազատազրկմամբ:  

 

Արգելվում է նաև՝ 

 

բացառությամբ քվեարկողին օգնող անձի, արդյունքը այլոց համար տեսանելի ձևով քվեարկելը,

  • շահադիտական նպատակով քվեարկության արդյունքը բացահայտող  լուսանկար կամ տեսաձայնագրություն հրապարակելը: 

Այս  հանցավոր արարքները պատժվում են 100 հազարից 200 հազար դրամի չափով տուգանքով: 

 

Արգելվում է զենքով ընտրատեղամաս մուտք գործելը

 

Դա հանցավոր արարք է, որի համար նախատեսվում է պատիժ 1-ից 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով: 

Զենքով ընտրատեղամաս կարող են մուտք գործել միայն այն անձինք, որոնց համար այդ պահին զենք կրելը ծառայողական անհրաժեշտություն է: 

 

Լրահոս

Դիտել ավելին