Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. ավտոմեքենայի անիվի պայթելու հետևանքով «03»-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

19 Հունիս, 2021 15:56
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. ավտոմեքենայի անիվի պայթելու հետևանքով «03»-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 12։30-ի սահմաններում Գեղամավան գյուղի բնակիչ՝ 50-ամյա Գագիկ Բադալյանը իր վարած ՎԱԶ 2103 մակնիշի ավտոմեքենայով Գագարին ավտոճանապարհի 0.2 կմ-ին ավտոմեքենայի անիվի պայթելու հետևանքով չի կարողացել կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գ. Բադալյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի 54-ամյա Հավերժ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին