Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

ՌԴ կառավարությունը 3,2 մլն դոլարով կֆինանսավորի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախագիծը, որը կօգնի ՀՀ-ին

19 Հունիս, 2021 12:55
Հեղինակ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
ՌԴ կառավարությունը 3,2 մլն դոլարով կֆինանսավորի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախագիծը, որը կօգնի ՀՀ-ին

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է կայացրել ֆինանսավորել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) նախագիծը, որը կօգնի Հայաստանի Հանրապետության առավել տուժած շրջաններին հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացում: Այդ նպատակով բյուջեից հատկացվել է 3,2 միլիոն ԱՄՆ դոլար:

Նշվում է նաև, որ Ռուսաստանը համակարգված հիմունքներով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի համապարփակ զարգացմանն ուղղված ՄԱԿ-ի կառույցների նախաձեռնություններին:

Առողջապահության, կրթության, սոցիալ-տնտեսական զարգացման (այդ թվում՝ գյուղական և սահմանամերձ բնակավայրերի), հայկական արդյունաբերության մրցունակության բարձրացման, շրջակա միջավայրի պահպանության, աղետների կառավարման, էներգախնայողության ոլորտում ծրագրերի իրականացման գործում նման աջակցության ընդհանուր ծավալն արդեն կազմել է շուրջ 70 միլիոն դոլար։

ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

 

Լրահոս

Դիտել ավելին