Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    487
    497

  • EUR

    577,5
    593,5

  • RUB

    6,64
    6,88

Կարևոր իրադարձություններ

 

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն․ Գագիկ Սուրենյան

19 Հունիս, 2021 12:38
Հեղինակ՝ Գագիկ Սուրենյան
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն․ Գագիկ Սուրենյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորնիգի կենտրոնը նախազգուշացնում է

Ուշադրություն

 

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 21-24-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+40 աստիճան տաքություն։ Հունիսի 19-24-ին նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից»։

 

Լրահոս

Դիտել ավելին