Կարևոր իրադարձություններ

«Իրանի նախագահական ընտրությունների հաղթողի անունն արդեն հայտնի է». Ռոհանի

19 Հունիս, 2021 10:35
«Իրանի նախագահական ընտրությունների հաղթողի անունն արդեն հայտնի է». Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ արդեն հայտնի է, թե ով է հաղթել նախագահական ընտրություններում, շնորհավորել է, բայց չի նշել հաղթողին: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։

 «Շնորհավորում եմ ժողովրդի պատգամավորին: Քանի որ դա դեռ պաշտոնապես չի հայտարարվել, ես մի փոքր հետաձգելու եմ պաշտոնական շնորհավորանքները՝  հաշվի առնելով օրենքը: Պարզ է, թե ով է ստացել անհրաժեշտ քանակի ձայներ», – ասել է Ռուհանին՝  և հույս հայտնել, որ 45 օրից հաղթողը կստանձնի նախագահի պարտականությունները։

Նշենք՝ ուրբաթ Իրանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Երկու թեկնածու արդեն շնորհավորել են դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին