Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ արդեն հայտնի է, թե ով է հաղթել նախագահական ընտրություններում, շնորհավորել է, բայց չի նշել հաղթողին: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։
«Շնորհավորում եմ ժողովրդի պատգամավորին: Քանի որ դա դեռ պաշտոնապես չի հայտարարվել, ես մի փոքր հետաձգելու եմ պաշտոնական շնորհավորանքները՝ հաշվի առնելով օրենքը: Պարզ է, թե ով է ստացել անհրաժեշտ քանակի ձայներ», – ասել է Ռուհանին՝ և հույս հայտնել, որ 45 օրից հաղթողը կստանձնի նախագահի պարտականությունները։
Նշենք՝ ուրբաթ Իրանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Երկու թեկնածու արդեն շնորհավորել են դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: