Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում պարաշյուտիստների տեղափոխող ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)

19 Հունիս, 2021 10:00
Ռուսաստանում պարաշյուտիստների տեղափոխող ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 7 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ 

 

«Օդանավում եղել է 20 մարդ, նրանցից 7-ը զոհվել են, 13-ը` վիրավորվել », - ասել է աղբյուրը: Նշվում է նաև, որ զոհվածների թվում եղել են երկու օդաչուները:
 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Л-410 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Պրոմիշլենովսկի շրջանի Ժուրավլյովո գյուղի մոտակայքում: Մինչ այս հաղորդվում էր 4 զոհվածի և 15 վիրավորի մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին